Տնօրեն

ԼԻԼԻԱ ՄԱՔՍԻՄԻ ՊՈՂՈՍՅԱՆ

Երևանի Սիամանթոյի անվան 162 հիմնական դպրոցի տնօրեն՝ սկսած 2017 թ. օգոստոսի 15-ից:

Լիլիա Մաքսիմի Պողոսյանը /ծնված  1961թ./ ավարտել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, այնուհետև Հայկական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը:

1994թ.-ից աշխատել է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան №190 միջնակարգ դպրոցում  որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1996 թ.-ից՝  որպես ուսումնական գծով փոխտնօրեն:

2010 թ.-ից աշխատանքը շարունակել է «Երևակ» կրթահամալիրում, որպես փոխտնօրեն, այնուհետև՝  որպես տնօրեն:

2016թ.  օգոստոսից աշխատում է  Երևանի Սիամանթոյի անվան  №162 հիմնական  դպրոցում, որպես  կրտսեր դպրոցի փոխտնօրեն, իսկ 2017թ. օգոստսի 15-ից ՝  դպրոցի տնօրեն: